|
|
|
| |
Ավտոմեքենայի արգելակման ժամանակ, կոճղակների հետ միաժամանակ մաշվում են նաև արգելակման սկավառակները: Հաճախ դակատարվում է քաղաքային ցիկլի պայմաններում, երբ կատարվում է հաճախակի արագացում և ինտենսիվ արգելակում: սկավառակների աշխատանքային մակերեսին հայտնվում են երկայնակի փոսիկներ, իսկ սկավառակի ծայրերում առաջանում են կուտակումներ: Սրանից բացի ջերմային ծանր ազդեցություններից սկավառակները ենթարկվում են ալիքային դեֆորմացիայի: Բոլոր այս գործոնները ցածրացնում են արգելակման էֆեկտիվությունը, արագացնում են արգելակման կոճղակների մաշվածությունը և արգելակման ժամանակ տեղի է ունենում վիբրացիա: Վիբրացիան իր հերթին բերում է առանցքակալների և ղեկային հանգույցների վաղաժամ մաշվածության:
Եթե արգելակման սկավառակների հաստությունները նորմայի մեջ են, ապա դրանց հարթեցումը կվերացնի վերոհիշյալ բոլոր թերությունները: "ZX Գարաժ"-ում այս գործընթացը, հատուկ սարքավորման միջոցով կատարվում է հենց մեքենայի վրա, առանց սկավառակը հանելու: Այս մոտեցումը թույլ է տալիս պահպանել սռնիների և սկավառակների համասռնիությունը: Հարթեցումից հետո սկավառակների աշխատանքային մակերեսները դառնում են բացարձակապես հարթ և զուգահեռ:
Արտասահմանյան փորձարկումները ցույց են տվել, որ արգելակման սկավառակների հարթեցումը,120կմ/ժ արագության տակ, կրճատում է արգելակման ճանապարհը 20 մետրով: |
|
| |
|
|