|
| |
Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր ունիվերսալ ավտոտեխսպասարկող, պետք է ունենա իր առաջատարը: Գործարկման, այրիչ և էլեկտրոնային վառելիքամատակարար համակարգերը համարվում են ավտոմեքենայի էլեկտրոէներգիայի հիմնական սպառիչները: Նրանց և էլեկտրոէներգիա մատակարարող` ակուումլյատորային մարտկոցի և գեներատորի տեխնիկական վիճակից է հիմնականում կախված ավտոմեքենայի անխափան աշխատանքը: Գաղտնիք չէ, որ հենց այս հանգույցն է համարվում ռեկորդակիրը ավտոմեքենայի շահագործման թերությունների շարքում: Մենք լավ գիտենք այդ բոլոր հիվանդությունները և, ամենակարևորը, դրանց բուժումները: Սխալ է այն կարծիքը, որ ավտոէլեկտրիկան ամենակարևորը չէ ավտոնեքեբայի մեջ: Դա նույնն է, որ մարդու ուղեղը օրգանիզմում համարել երկրորդական:
Էլեկտրական սարքվորումներից և նրա հանգույցներից է հիմնականում կախված ավտոմեքենայի անխափան և շահավետ աշխատանքը: Հիշեցնենք, որ ժամանակակից ավտոմեքենայի ընդհանուր արժեքի 25 տոկոսը կազմում են էլեկտրոսարքավորումները:
Մեր փորձը թույլ կտա, հետագայում կրճատել տեխսպասարկման և էլեկտրոսարքավորումների վերանորոգման անխուսափելի ծաղսերը: |
|
| |
|