|
|
|
| |
Թափքի նորոգում և ներկում
Ժամանակակից ավտոմեքենաների պատմությունը սկսվում է վաղուց` 1885թ-ից, երբ, շնորհիվ թեթև, կոմպակտ և բավականին հզոր, ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների հայտնվելուն, գերմանացի Գ. Դայմլեռը և 1886թ-ից նրա երկրացի Կ. Բենցը սկսեցին առաջին բենզինային շարժիչներով ինքնագնացների արտադրությունը:
Այսօր ավտոմեքենան մարդու անբաժանելի մասն է և պատկերացնել կյանքը առանց ավտոմեքենայի մեզանից ոչ ոք չի կարող պատկերացնել: Ավտոմեքենան "ներխուժեց" մեր կյանք և ստացավ լայն կիրառություն մարդու կյանքի բոլոր բնագավառներում: Ամեն օր մենք շփվում ենք ավտոմեքենաների հետ, ինչքան էլ այդ չուզենանք: ինչքան էլ չուզենանք, բայց երբեմն մեքենաները հայտնվում են անսարք վիճակում և միշտ չէ, որ կարողանում ենք դրանք վերացնել մեր ձեռքերով: Այդպիսի տհաճ դեպքերում Ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ վերանորոգումով զբաղվող կազմակերպությունները:
Մենք առաջարկում ենք Ձեզ հետևյալ թափքի վերանորոգման աշխատանքները.
- ավտոմեքենայի թափքի հարթեցում
Հարթեցվող մակերեսներիվերականգնումը բարդ աշխատանք է, ևպահանջում է բարձր ճշտություն, և կատարվեւմ է միայն որակավորված մասնագետների կողմից:
- ներկման նախապատրաստում
Վերանորոգման ժամանակ կարևոր փուլ է ներկման նախապատրաստումը, որից կախված է մեքենայի արտաքին տեսքը ներկման աշխատանքներից հետո:
- ավտոմեքենայի ներկում
Ավտոմեքենայի ներկումը կատարվում է որակյալ նյութերով և "համապատասխան":
- ավտոմեքենայի փայլեցում
Ներկված մակերեսների փայլեցումը ավտոմեքենային տալիս է գերազանց տեսք ևպահպանում լաքոներկապատ մակերեսները:
- զոդման աշխատանքներ
Զոդման աշխատանքները կատարվում են որակյալ մսնագետների կողմից: Կարող եք վստահ լինել Ձեր մեքենայի զոդումը կկատարվի որակյալ:
|
| |
Վերականգնում ենք բանպերներ և պլաստմասե դետալներ:
Մեքնա վարելու ժամանակ անհնար է այն թեթև չվնասել:
Նոր բանպերի գինը բավականին բարձր է 100-500$ էլ չասած թյունինգայինի և էքսկլյուզիվի մասին:
Մեր ավտոտեխսպասարկման կենտրոնում սեղմ գներովկատարվում է տարբեր բարդության պլաստմասե դետալների վերանորոգում:
Լոկալ վերականգնման տեխնոլոգիայի շնորհիվ արագ և որակով կատարվում են վերանորոգման աշխատանքներ:
Մեքենաների պլաստմասե դետալները պատրաստված են տարբեր նյութերից և դրանց վերականգնման տեխնոլոգիաները տարբեր են: Որպեսզի տարբերել, թե ինչ նյութից է պատրաստված տվյալ դետալը, հարկավոր է կարողանալ դետալի ետևի մասում գրված նշաններով այն տարբերել:
Պլաստմասե դետալների վերանորոգման ժամանակ օգտագործվում են հատուկ սոսինձներ, միացություններ, ամրանային ցանցեր և այլն: Վերանորոգումից հետո դետալը մշակվում է և ներկվում: Բամպերները վերանորոգումից հետո չեն կորցնում իրենց գեոմետրիան և մեքենայի վրա ամրանում են իրենց նախկին ձևերով:
Մեր մասնագետները ճիշտ կորոշեն, թե ինչպիսի վերանորոգում է հարկավոր Ձեր մեքենային: |
|
| |
|
|