Նար-Դոսի 69
Շիրակի 1/6
010-575-999, 044-04-09-11
044-04-09-44
Հայ Рус Eng
Ընկերության պաշտոնական գործընկեր

Անվադողերի նորոգում

Անվադողերի ճիշտ տեխնիկական սպասարկումը և նրանց նորոգումը կազմում Է ժամանակակից ավտոսպասարկման կենտրոնի անբաժանելի մասը, իսկ նորոգման նոր տեխնոլոգիաները  պահանջում են համապատասխան գիտելիքներ և տեխնոլոգիայի  խստագույն պահպանում:

Մեր գերմանական գործընկերը  REMA TIP TOP ընկերությունը՝ անվադողերի նորոգման բնագավառի համաշխարհային առաջատարն է: Ընկերության կողմից ստեղծված նորագույն տեխնոլոգիաները, բարձրորակ սարքավորումները և նյութերը ունեն համաշխարհային ճանաչում: ZX Գարաժ -ը հանդիսանալով REMA TIP TOP կազմակերպության գործընկերը ՀՀ տարածքում, ներկայացնում է ընկերության սարքավորումների, նյութերի ամբողջ տեսականին և նրանց օգտագործման տեխնոլոգիաները: ZX Գարաժ-ը նաև համագործակցում է Ռուսաստանում անվադողերի նորոգման նյութերի խոշոր արտադրող ROSSVIK կազմակերպության հետ: ROSSVIK կազմակերպությունը արդեն երկար տարիներ զբաղվում է նոր տեխնոլոգիաների և անվադողերի վերանորոգման նյութերի մշակմամբ:

Մեր աշխատակիցները կիրառելով REMA TIP TOP և ROSSVIK ընկերություններից ձեռք բերված սարքավորումները և նյութերը  կարողացել են բարձրացնել անվադողերի նորոգման որակը և հուսալիությունը: 

Մենք իրականացնում են

  • մարդատար, բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և հատուկ տեխնիկայի անվադողերի վնասվածքների, այդ թվում կողքամասի պատռվածքների,խոցերի և թափանցիկ վնասվածքների նորոգում 
  • բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների անվանախշի վերականգնում, որը զգալիորեն տնտեսում է ավտոմեքենաների շահագործման հետ կապված  ծախսերը:
0.022 second