Նար-Դոսի 69
Շիրակի 1/6
010-575-999, 044-04-09-11
044-04-09-44
Հայ Рус Eng
Ընկերության պաշտոնական գործընկեր

Անվադողերի տեղադրում և հավասարակշռում

Ժամանակակից ավտոմեքենաների անվադողերի տեղադրումը և հավասարակշռումը   պահանջում են բարձրորակ սարքավորումներ: ZX Գարաժ-ում անվադողերի տեղադրումը և հավասարակշռումը իրականացվում է իտալական CORGHI ընկերության սարքավորումներով: CORGHI ընկերությունը համաշխարհային առաջատարն է ավտոսպասարկման սարքավորումների արտադրությունում: Մենք իրականացնում ենք մարդատար և բեռնատար անվադողերի տեղադրում և հավասարակշռում: Այդ աշխատանքների որակյալ կատարումը զգալիորեն բարելավում է ավտոմեքենայի կառավարելիությունը և ընթացամասերի աշխատանքը, նվազեցնում է ուղղահայաց և հորիզոնական տատանումները, դարձնում է մեքենայի ընթացքը  ավելի սահուն: Արդյունքում անվադողերը և ընթացամասերը ծառայում են ավելի երկար:

Մի քանի խորհուրդ անվադողերի շահագործման վերաբերյալ

  • Անվադողերի օդի ճնշումը պետք է համապատասխանի ձեր մեքենայի տեխպայմաններին, որը և նշված է մեքենայի վրա: Անիվներում օդի ճնշումը պետք է կարգավորել սառը վիճակում: Անվադողերը երթևեկության ժամանակ տաքանում են և նրանց մեջ ճնշումը բարձրանում է, այն չի կարելի այդ ժամանակ իջեցնել, քանի որ սառելուց հետո նրանց ճնշումը նորից կիջնի: Անհրաժեշտ է անիվներում օդի ճնշումը ստուգել երկու շաբաթը մեկ: Եթե ճնշումը փոքր է, ապա անիվը կարող է տաքանալ և ստանալ ներքին վնասվածքներ: Մեծ արագության ժամանակ անվանախշը կարող է շերտավորվի և անվադողը  պայթի:Եթե անվադողի ճնշումը ընկնում է առանց տեսանելի պատճառների, հիշեք որ օդի ճնշումը հասցնելով անհրաժեշտ աստիճանի, թաքնված վնասվածքները չեն  վերանա: Վնասվածքները նորոգելու համար դիմեք անվադողերի սպասարկման մասնագետներին: Մի մոռացեք ստուգել նաև պահեստային անվադողի ճնշումը:  
  • Հաճախակի ստուգեք անվադողերի արտաքին վիճակը, մանր քարերը կամ մեխերը  կարող են մխրճվել նրանց մեջ: Ինչպես նաև ստուգեք կտրվածքների, ճեղքերի և ուռուցքների առկայությունը: Հայտնաբերելու դեպքում դիմեք մասնագետին նորոգելու համար,եթե նորոգումը անհնար է ապա անպայման փոխարինեք անվադողը, որովհետև նման անվադողերը կարող են պայթել:
  • Անիվների հավասարակշռումը անհրաժեշտ է ստուգել եթե ընթացքի ժամանակ զգացվում են թրթռումներ և տրոփումներ, որոնք հիմնականում առաջանում են 80-110 կմ/ժ արագություններում, կամ յուրաքանչյուր 10-15հազ.կմ վազքից հետո:
    0.01 second